Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ
Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը: Այս համատեքստում քննարկվել են նշյալ իրադարձությունների ընթացքում տեղահանված անձանց աջակցության հարցեր:
Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի անխոչընդոտ հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ
Հիշեցնենք` ԱԳՆ–ն հայտնել էր, որ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով մեկնել է Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։ Հանդիպումներ են լինելու նաև մի շարք գործընկերների հետ։