ԱՄՆ-ն լուրեր է ստանում Ուկրաինային հատկացված ռազմական օգնության ոչ պատշաճ կիրառման մասին

Պենտագոնը
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ն տեղեկատվություն է ստանում Ուկրաինային հատկացված ամերիկյան ռազմական օգնության ոչ պատշաճ օգտագործման մասին և դրանց գնահատում է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ Ռոբերտ Ստորչը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նպատակն այն է, որ մարդկանց հնարավորություն ընձեռվի հաղորդել այն մասին, ինչը նրանց կարծիքով, կարող է սխալ լինել: Մենք բոլոր տեսակի մեղադրանքները ստանում ենք և շարունակում ենք գնահատել դրանք»,- հայտարարել է նա ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ։
ՌԴ-ն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա: Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ: