2023 թվականի աշխարհի հյուսիսափայլերը. լուսանկարներ

Մագնիսական դաշտի հետ փոխազդեցության արդյունքում մասնիկները միայն Երկրի բևեռներին են մոտենում, այդ պատճառով էլ Հյուսիսափայլը տեսանելի է միայն բեևեռին ավելի մոտ երկրներում։
Sputnik
Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ մեկնում են հյուսիսային երկրներ, որպեսզի ականատես լինեն բնության հրաշքներից մեկին՝ Հյուսիսափայլին։
Տարվա որոշ ամիսներին հյուսիսային երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերը լուսարձակվում է, հիմականում կանաչ և կարմիր գույներով, արդյունքում ստացվում է տեսարան, որը կարծես հատուկ էֆեկտներով ստացված լինի։
Հյուսիսափայլը արեգակնային պարբերաբար քամիների արդյունքն է։ Դրանք մոտենում են Երկրին, սակայն վերջինս մագնիսական դաշտ ունի, որը թույլ չի տալիս, որ արևային քամու բերած մասնիկները երկրի մակերևույթ հասնեն: Մագնիսական դաշտի հետ փոխազդեցության արդյունքում մասնիկները միայն Երկրի բևեռներին են մոտենում, այդ պատճառով էլ Հյուսիսափայլը տեսանելի է միայն բեևեռին ավելի մոտ երկրներում։
1 / 8

Հյուսիսափայլը գիշերային երկնքում՝ Վաշինգտոն նահանգի Վաշտուկնայի մոտակայքում

2 / 8

Հյուսիսափայլը և լուսնի լույսով ողողված ամպերը ԱՄՆ-ում

3 / 8

Հյուսիսափայլը Շվեդիայում

4 / 8

Մարդիկ դիտում են հյուսիսափայլը Ստոկհոլմի կենտրոնում

5 / 8

Հյուսիսափայլը Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոն Սեն Միշելում

6 / 8

Հյուսիսափայլը գիշերային երկնքում՝ Վաշինգտոն նահանգում գտնվող տեսարժան վայր դարձած ավտոբուսի մոտակայքից

7 / 8

Հյուսիսափայլը Ֆինլանդիայում

8 / 8

Aurora Borealis-ն Իռլանդիայում