ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Նորվեգիայում ավարտվեց «Kragero Resort Chess 2023» միջազգային մրցաշարը:
Մինչև 2000 վարկանիշ ունեցողների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նույն մրցաշարում Սամվել Զաքարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: