Վահան Քերոբյանը 3 օր չի աշխատի

Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարին այդ օրերին կփոխարինի նրա տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է տվել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նրա որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի մարտի 6-9-ը ներառյալ»,– ասված է փաստաթղթում:
Վահան Քերոբյանին այդ ընթացքում կփոխարինի նրա տեղակալ Արման Խոջոյանը:
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ