Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո հետցնցումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Իզմիր նահանգի Ֆոչա շրջանի ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Հաղորդվում է, որ երկրաշարժի խորությունը, որը գրանցվել է ժամը 21.22 - ին (22:22-ին), 14.5 կմ է:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։