Թուրքիայի արևելքում 5.8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիա
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 16 կմ հարավ-արևելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արևելքում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 449 հազար բնակչություն ունեցող Ուրֆա քաղաքից 123 կմ հյուսիս-արևմուտք և Մալաթիա քաղաքից (441 հազար բնակչություն) 16 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։