Սուրեն Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը

Պապիկյանը ծանոթացել է զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում և հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել համապատասխան ցուցումներ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում
Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով:
«Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարն այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր:
1 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

2 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

3 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

4 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

5 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

6 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

7 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

8 / 8

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն N բանակային զորամիավորումում

Նախարարը ծանոթացել է նաև նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին: