Սիրիայում ականի վրա մեքենա է պայթել. 9 մարդ մահացել է

Սիրիա. Արխիվային լուսանկար
Ականները նախօրոք տեղադրել էին ահաբեկիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Սիրիայի Համա նահանգում ականի վրա մեքենա է պայթել, ինչի հետևանքով մարդիկ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է Al-Ikhabariya հեռուստաալիքը։
«Ալ–Մուստարիհա գյուղում, որը գտնվում է Սալամիա քաղաքից դեպի արևելք, ինը քաղաքացի մահացել է, 2–ը` տուժել»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ականն ավելի վաղ տեղադրել էին «Իսլամական պետություն» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ահաբեկչական խմբավորման զինյալները։