Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել Ադրբեջանի ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Ալեն Սիմոնյան
Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակը հավերժացնող խաչքարերին:
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Հայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ–ը` Սումգայիթի ջարդերի մասին