ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Մոսկվան պատասխան միջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի և Կանադայի պատժամիջոցների դեմ։ Տեղեկությունը հայտնելէ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ընդգծվում է, որ ռուսական կողմի պատասխան ազդեցությունն ավելի կենտրոնացած կլինի Վաշինգտոնի և Օտտավայի վրա։
«Այն պայմաններում, երբ Արևմուտքը՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ, գործում է չափազանց ագրեսիվ` չամաչելով միջոցներից, ռուսական հակապատժամիջոցները հետագայում ևս կկառուցվեն խիստ փոխադարձության և պատժի անխուսափելիության սկզբունքների հիման վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Կանադայի կառավարությունը փետրվարի 24-ին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 129 ֆիզիկական ու 63 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց թվում են երկրի փոխվարչապետներ Միխայիլ Միշուստինի, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կնոջ և որդու՝ Սվետլանայի ու Իլյայի, ինչպես նաև Ռուսաստանի իշխանության այլ ներկայացուցիչների անունները:
Փետրվարի 25-ին Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Ռուսաստանից մի քանի ձեռնարկությունների և պետական կառույցների, այդ թվում` ԱԴԾ-ին, ԳՀՎ-ին և «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: