Հռոմի պապը ծրագիր ունի Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ. ի՞նչ է այն ենթադրում

Ծրագրի նպատակը երկարատև և արդար խաղաղությունն է, որի երաշխիքը ներառականությունն է, մշակույթի և լեզվի նկատմամբ հարգանքը, համագործակցությունը բոլորի համար, այդ թվում` Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման հետ կապված ծրագիր է կազմել։ Այն արդար ներառական աշխարհի կոչ է պարունակում բոլոր կողմերի համար, բանակցություններին միտվածություն և հրաժարում զենքից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը։
Խաղաղ կարգավորման վերաբերյալ Պապի ծրագիրը ցանկացած հակամարտության համար հավասար պատասխանատվություն է սահմանում։ Որպես խաղաղության հասցնելու միակ գործիք` նա նշում է բանակցությունները։ Ծրագրի առաջնահերթությունների թվում են մարդկանց կյանքի և առողջության պահպանումը. օտարները չպետք է միջամտեն հակամարտության մասնակիցներին զինելու հարցում։ Վատիկանն առաջարկվում է որպես բանակցությունների հարթակ։
«Ցանկացած պատերազմի պատճառը եսասիրությունն ու զրուցակցին լսելու ցանկության բացակայությունն է, այդ իսկ պատճառով ցանկացած պատերազմում, ցանկացած հակամարտությունում բոլորն են մեղավոր (Դոստոևսկի)։ Հաշտությունն ու փոխադարձ ներումը հիմնական քրիստոնեական առաքինություններն են։ Սուրբ Աթոռն ու Վատիկանը բանակցային հարթակ է բոլորի համար։ Հռոմը խաղաղության քաղաք է։ Բանակցությունների նպատակը երկարատև և արդար խաղաղությունն է բոլորի համար», – ասվում է ծրագրում։
Նշվում է, որ առանց պատերի և սահմանների, բոլորի համար մի աշխարհն է արդար խաղաղության երաշխիքը: Բանակցություններն ու շփումն են հակամարտության հաղթահարման միակ հնարավորությունը. բոլոր կողմերը պետք է դադարեցնեն հարձակումը, բանակցությունների սեղանի շուրջ նստեն և քննարկեն իրենց դիրքորոշումները։
Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Սուրբ հոգին խաղաղություն ցանկացողների համար կգտնի ալգորիթմ, որը թույլ կտա կողմերից յուրաքանչյուրին իրեն պարտված չհամարել և չլինել այդպիսին»։
«Պատմության մեջ երբեք ռազմական հաղթանակը վերջնական խաղաղություն չի բերել, իսկ նոր հակամարտությունների պատճառ եղել է, այդ իսկ պատճառով միայն բանակցություններն ու բոլորի համար արդար պայմանավորվածություններն են լիարժեք երկարատև խաղաղության տանում։ Լավագույն հաղթանակն այն է, երբ հակամարտության բոլոր կողմերն իրենց հաղթող են զգում, և ոչ պարտվող, և միայն հարգալից բանակցությունները կարող են նման հաղթանակ ապահովել բոլորի համար»,–ասել է Ֆրանցիսկոսը։
Ուղղափառ քրիստոնյաների կողմից նշվող Ներման կիրակիի օրը Հռոմի պապը ներողություն էր խնդրել Ռուսաստանում բոլոր նրանցից, ում նեղացրել է։ Նա նաև ուկրաինացիներին և ռուսներին առաջարկել էր ներել միմյանց և հենց այդ տոն օրը սկսել բանակցությունները։
Հռոմի պապը սուրբծննդյան ուղերձում հայտարարել է խաղաղության պակասի մասին