ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայաստանը 8 մեդալ է նվաճել Ռումինիայում կայացած երիտասարդների միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 30 երկրի ներկայացուցիչներ։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական ընտրանուց ոսկե մեդալ է նվաճել 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանզը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, և 92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը արժանացել են արծաթե պարգևի։
Եվս 3 բռնցքամարտիկ` Տիգրան Հովսեփյանը, Արման Միսկարյանը և Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։