«Գազպրոմը» և Իրանը էներգետիկ համագործակցության հարցեր են քննարկել

2002 թվականից Իրանում գործում է «Գազպրոմ» ՀԲԸ–ի ներկայացուցչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, փետրվարի 27 – Sputnik․ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էներգետիկ համագործակցության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կայացել է Ալեքսեյ Միլլերի և Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի աշխատանքային հանդիպումը։ Կողմերը քննարկել են էներգետիկ համագործակցության արդիական հարցերը», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հուլիսին «Գազպրոմը» և «National Iranian Oil Company»-ն ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը ենթադրում է փոխգործակցության հնարավորությունների վերլուծություն, մասնավորապես հետևյալ ուղղություններով՝ Իրանի գազի և նավթային հանքավայրերի մշակում, բնական գազի և նավթամթերքի հետ փոխանակման գործողությունների իրականացում, մայրուղային գազատարների կառուցում, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցություն։
2002 թվականից Իրանում գործում է «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը։
Իրանի արտգործնախարարը շուտով կայցելի Ռուսաստան