ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ժնև։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նա մասնակցելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։
Հանդիպումներ են լինելու նաև մի շարք գործընկերների հետ։
Նշենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանում քննարկվելու են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում հայտնված խնդիրներ, այդ թվում ՝ երեխաների նկատմամբ ռասայական խտրականության և բռնության դեմ պայքարը, հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը, սննդի և զարգացման իրավունքի ապահովումը:
Համաժողովը սկսվելու է այսօր և տևելու է մինչև ապրիլի 4-ը։