ԱՄՆ-ն կրկին Կիևին է փոխանցել ավելի քան մեկ միլիարդ դոլարի օգնություն

Յելենը հավաստիացրել է Զելենսկուն, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել ավելի վաղ հայտարարված 9,9 մլրդ դոլարի տնտեսական օգնությունից 1,25 մլրդ դոլարի չափով առաջին մասը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Կիև կատարած այցի ընթացքում տեղեկությունը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:
Զելենսկու և Յելենի հանդիպումից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի կողմից տրամադրվող տնտեսական օգնությունը, որը կհատկացվի մինչև 2023 թվականի երրորդ եռամսյակի ավարտը:
ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ մինչ այժմ Վաշինգտոնը Կիևին տրամադրել է ավելի քան 14 մլրդ դոլար տնտեսական օգնություն, իսկ առաջիկա ամիսներին կհատկացվի ավելի քան 8 մլրդ դոլար:
ԱՄՆ 11 կոնգրեսական պահանջել են դադարեցնել ռազմական և ֆինանսական օգնությունը Կիևին
Զելենսկին այսօր հայտարարել է, որ Կիևում կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը։