Աբովյան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Աբովյան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել
Երևանյան բուժկենտրոն տեղափոխված տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Այսօր Աբովյան քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Ժամը 14:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի Արցախի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 4 ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Աբովյան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,– նշված է հաղորդագրւթյան մեջ:
Պարզվել է, որ բախվել են 38-ամյա Լ.Ս.–ի վարած «Opel Astra G» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel»-ի վարորդն ու 35-ամյա ուղևոր Հ. Հ.-ն, նաև «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի 63-ամյա ուղևոր Հ. Հ.-ն հոսպիտալացվել են «Աբովյան» ԲԿ։ Այստեղ 63-ամյա ուղևորը համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այստեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
1 / 3

Աբովյան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել

2 / 3

Աբովյան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել

3 / 3

Աբովյան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել