2021 թվականից հետո Գերմանիայի պետական պարտքը 10 անգամ աճել է. ֆիննախ

Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ երկրի պետական պարտքը 4 միլիարդից 40 միլիարդ եվրոյի է հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականի սկզբից աճել է 10 անգամ՝ 4 միլիարդ եվրոյից հասնելով 40 միլիարդ եվրոյի։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։
«Երկրի պարտքային բեռը 2021 թվականից 4-ից հասել է գրեթե 40 միլիարդ եվրոյի։ Սա այն գումարն է, որն ապագայում մեզ չի հերիքի այլ նպատակների համար՝ կրթություն, թվայնացում և կլիմայի պաշտպանության ներդրումներ: Այսպիսով` տնտեսապես նպատակահարմար է զսպել պարտքերի աճը», - գրել է նա։
Անցյալ տարվա էներգետիկ ճգնաժամը, որը հիմնականում պայմանավորված էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներով, տասնամյակների ընթացքում եվրոպական երկրներում գնաճի ռեկորդային ցուցանիշների է հանգեցրել:
Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է. Փաշինյանը` պետական պարտքի մասին
Ըստ Դաշնային վիճակագրական բյուրոյի` հունվարին Գերմանիայում տարեկան գնաճը հասել է 8,7%-ի, ինչը 0,1%-ով ավելի շատ է, քան մեկ ամիս առաջ: