Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Երկրաշարժից հետո նոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։ Խորությունը եղել է 2 կմ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 20–ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին ևս մեկ հզոր`6,4 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որը նոր ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ էր դարձել։