ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում Ռուսական տունը և Ռուսական արվեստի թանգարանը Երևանի կենտրոնում միջոցառում են անցկացրել՝ Բարեկենդանին նվիրված։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Տոնն անցել է երգ ու պարով, խաղերով։ Անցորդներին ու միջոցառման մասնակիցներին տաք բլիթներ ու թեյ է բաժանվել։
Ռուսական Բարեկենդանը Երևանի կենտրոնում
Ձմռանը ճանապարհելու են եկել բազմաթիվ հայ և ռուս ընտանիքներ, Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաև անցորդներ, որոնք հետաքրքրությամբ միացել են զվարճությանը։
Երեխաները ակտիվ մասնակցել են մրցույթներին ու մրցանակներ շահել։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ՌԴ դեսպանատան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 600 մարդ։