Պուտինն ու Էրդողանը հեռախոսով մի շարք հարցեր են քննարկել

Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ղեկավարը նշել է Թուրքիայի առաջնորդի անձնական մեծ ներդրումը Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը:
Պուտինը նշել է Թուրքիայի առաջնորդի անձնական մեծ ներդրումը Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման գործում։
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախագահին ծննդյան օրվա առթիվ։ Նաև շնորհավորական հեռագիր է ուղարկվել Էրդողանին։