Իտալիայի հարավում ավելի քան 30 միգրանտ է խեղդվել ծովում

Արխիվային լուսանկար
Ժայռին բախված նավակում, ըստ նախնական տվյալների, եղել են Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիայի լողափերից մեկում ավելի քան 30 մարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է Adnkronos գործակալությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նավակը, որում եղել են Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ, բախվել է ժայռերին։
Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ նավակում, որով միգրանտները շարժվել են դեպի Իտալիայի ափ, եղել է ավելի քան 100 մարդ։
Մոտ 50 մարդ է փրկվել, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։