ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հորդանան գետի արևմտյան ափի Հուվարա քաղաքում հարձակման հետևանքով սպանվել է Իսրայելի երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ վկայակոչելով զինվորականներին ու բժիշկներին։
«Ըստ զինվորականների և բժիշկների՝ Հորդանան գետի հյուսիսում գտնվող Հուվարա քաղաքում ահաբեկչական հարձակման հետևանքով Իսրայելի երկու քաղաքացի է սպանվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինված պաղեստինցին կրակ է բացել իսրայելցու ավտոմեքենայի վրա, այնուհետև դեպքի վայրից դիմել փախուսի։
Թերթի տվյալներով՝ մահացածները մոտակա իսրայելական Հար– Բրահա բնակավայրի բնակիչներ էին։
Ուժային կառույցները որոնում են հարձակում կազմակերպած քաղաքացուն։