ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը մրցեց 2021 թվականի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբի Գոնսալեսի հետ և զիջեց 0:5 հաշվով:
Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը եզրափակիչ մենամարտում պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախուդիր Զալոլովի հետ, սակայն չներկայացավ մենամարտին: Ուզբեկ մարզիկը տեխնիկական հաղթանակ տոնեց:
Ավելի վաղ Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ)։
Այսպիսով, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե, երկու բրոնզե: