FlyOne Armenia-ն մարտից կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Սամարա

FlyOne Armenia ընկերության օդանավը Ստամբուլ թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան
FlyOne Armenia ընկերության օդանավը Ստամբուլ թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերությունը մարտ ամսից թռիչքներ կիրականացնի դեպի Սամարա (ՌԴ)։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Երևան – Սամարա –Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Նույն թվականի ոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
«FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Փարիզ, Լիոն, Քիշնև, Թբիլիսի, Ստամբուլ, Բեյրութ:
Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։