Չարլզ III-ի թագադրմանը, հակառակ ավանդույթի, կհրավիրվեն օտարերկրյա միապետներ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III. Արխիվային լուսանկար
Բրիտանական հրատարակության աղբյուրի փոխանցմամբ՝ թագադրման հյուրերի ցուցակն ավելի շատ նման կլինի թագավորական հարսանիքին հրավիրվածների ցանկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը կհրավիրվեն օտարերկրյա միապետներ՝ դարավոր ավանդույթին հակառակ։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թագուհու թագադրման ժամանակ (Եղիսաբեթ II-ի–խմբ.) թագադրված միապետներ չեն եղել, միայն պրոտեկտորատ կառավարիչներ, ինչպիսին է Տոնգայի թագուհին: Սա դարեր շարունակ ավանդույթ է եղել... Հրավերքը Հորդանանի թագավորին, Բրունեյի սուլթանին, Օմանի սուլթանին և Սկանդինավյան թագավորական անձանց, որոնք բոլորն էլ Չարլզի ընկերներն են, փափուկ ուժի և դիվանագիտության լավ օրինակ կլինի»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր լրատվամիջոցին հայտնել է, որ թագադրման հյուրերի ցուցակը ավելի շատ նմանվելու է թագավորական հարսանիքի հրավիրվածների ցանկին, քան յոթ տասնամյակ առաջ տեղի ունեցած թագադրությանը:
Չարլզ 3-րդի թագադրման համար կօգտագործվի Սուրբ Էդվարդի թագը, որը փոփոխությունների ավարտից հետո վերադարձվել է Թաուեր:
Թագուհի-կոնսորտ Կամիլան կթագադրվի հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդի տատի` Մերի թագուհու թագով։ Մի քանի դարի ընթացքում առաջին անգամ արարողության համար նոր թագ չի պատրաստվի։
Թագավորական ընտանիքի սկանդալները. հունվարի 10-ին լույս է տեսնելու արքայազն Հարրիի գիրքը
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի (արքայակին) կարգավիճակ։
Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին։