ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Երեխաների շտապ վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախագահ, բժիշկ Լեոնիդ Ռոշալը պլանային կերպով հոսպիտալացնել է հոդերի փոխարինման համար, վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ազգային բժշկական պալատին։
Ավելի վաղ Telegram-ի ալիքներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոշալը հոսպիտալացվել է և գտնվում է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն և ուղեղում կիստաներ կան։
«Մենք հերքում ենք տեղեկությունը, նախատեսած էր պլանային հոսպիտալացում՝ հոդերի փոխարինման համար, Լեոնիդ Միխայլովիչի հետ ամեն ինչ կարգին է, վիրահատությունը բարեհաջող է անցել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լեոնիդ Ռոշալը դեռ հիվանդանոցում է։
Ռուսաստանցի անվանի մանկական վիրաբույժ Լեոնիդ Ռոշալի անունը հայտնի է ողջ աշխարհում։ Բժիշկն ու նրա թիմը շտապում են առաջինը հայտնվել երկրագնդի տարբեր անկյուններում՝ օգնելու աղետներից, ահաբեկչական գործողություններից և ռազմական հակամարտություններից տուժած երեխաներին։
Լեոնիդ Ռոշալի թիմի մարդասիրական գործունեությունն սկսվել է Հայաստանից. 1988-ին նա օգնում էր Սպիտակի երկրաշարժից մասնակիորեն քանդված Լենինական (ներկայում՝ Գյումրի) քաղաքի բնակիչներին։ Հետագայում, կիրառելով սեփական գիտելիքներն ու արտակարգ իրավիճակներում ձեռք բերված փորձը, Ռոշալն ստեղծում է մանկական նյարդավնասվածքների ուղղությամբ մասնագիտացող առանձին ինստիտուտ։