Ուկրաինան ընդլայնում է ականապատ գոտին Բելառուսի և ՌԴ-ի հետ սահմանին

Ականապատման մասին զգուշացում
Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել էր, որ ուկրաինական կողմը շարունակում է իր տարածքի ցուցադրական ականապատումը ընդհանուր սահմանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կիևը որոշել է Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանների երկայնքով ականապատ գոտին ընդլայնել մինչև 2 կմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը:
«Ուկրաինա-ռուսական և ուկրաինա-բելառուսական սահմանի երկայնքով գոտին կավելանա` լայնությամբ հասնելով երկու կիլոմետրի։ Գործնականում դա ականապատ տարածք կլինի»,-ասված է գերատեսչության Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բացի այդ հարցից, Գերագույն ռադան կարգավորել է նաև սահմանապահների գործառույթներ կատարելու համար Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի և ոստիկանության ներգրավման կարգը։
Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել էր, որ ուկրաինական կողմը շարունակում է իր տարածքի ցուցադրական ականապատումը ընդհանուր սահմանի մոտ:
Բայդենը բացառում է F-16 կործանիչների փոխանցումը Ուկրաինային