Թուրքիայիում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Աքսարայ նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են սեյսմոլոգները:
Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության (AFAD) տեղեկատվության համաձայն` երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա Նիղդե նահանգի Բոր քաղաքի մոտ:
Իսկ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ 4,9 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա` Աքսարայ քաղաքից 40 կմ հեռու։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 44 հազար մարդ։
Թուրքիայում հետցնցումները վտանգավոր չեն Հայաստանի համար. փորձագետ