Իրանի սպառազինությունը համալրվել է նոր թևավոր հրթիռով

Ամիրալի Հաջիզադե
Գեներալի խոսքով՝ Իրանն ունակ է խոցել մինչև 2000 կմ շառավղում գտնվող ամերիկյան ռազմանավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Իրանի սպառազինությունը համալրվել է 1650 կմ հեռահարությամբ «Paveh» նոր թևավոր հրթիռով։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեին:
Հաջիզադեն նշել է, որ այսօր արտադրվող իրանական հրթիռներն առավելագույն ճշգրտություն ունեն, և տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր ռազմակայանները իրանական հրթիռների հասանելիության գոտում են:
Գեներալն ընդգծել է, որ Իրանը կարող է խոցել մինչև 2000 կմ շառավղում գտնվող ամերիկյան ռազմանավերը։
Իրանը շուտով հայրենական արտադրության հարվածային ուղղաթիռ շահագործման կհանձնի