Հայաստանը 4 մեդալով կվերադառնա Ստրանջայի մրցաշարից

Բռնցքամարտ
Հայ բռնցքամարտիկները հաղթել են Չինաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանը 4 մեդալով կվերադառնա Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
1/4 եզրափակիչում հաղթանակ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։
Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամմեդ Հուսամ Ուդիին ,իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում են նաև Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը։
Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 25-ին։
Երևանում Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր կկառուցվի