ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «GS» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է փետրվարի 24-ին` ժամը 16․50-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 13-րդ համարում հայտնաբերել են մահճակալից կախված տղամարդու դի։
Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Վաղինակ Հ.-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։