Բաքվի էներգառեսուրսները չպետք է գրավեն եվրոպացիներին. հայ պատգամավորի ելույթը ԵԱՀԿ ԽՎ–ում

Մարիա Կարապետյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Եվրոպական երկրները չպետք է օգտագործեն ադրբեջանական էներգառեսուրսները և հետո աչք փակեն տարածաշրջանում Բաքվի գործողությունների վրա։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում այս հայտարարությունն է արել ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը կարող է իր ներդրումն ունենալ մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության, խաղաղության և ժողովրդավարության պահպանման գործում։
«Առաջին հերթին էներգետիկ ռեսուրսները և տնտեսական ներուժը չպետք է օգտագործվեն եվրոպական երկրների կողմից, երկրորդ` միջազգային հանրությունը պետք է հաստատակամ լինի իր դիրքորոշման մեջ առ այն, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման դեպքում»,– նշել է պատգամավորը։
Միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա խուսափել ապակառուցողական գործընթացներից, որոնցում ցանկանում է ներգրավել Ադրբեջանը երրորդ երկրների աջակցությամբ։
Կարապետյանը հավելել է, որ Հայաստանը հետաքրքրված է իրեն շրջապատող երկրների հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններում։ Դրա համար հարևանները նույնպես պետք է հավատարիմ մնան ժողովրդավարական արժեքներին։
Նշենք, որ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Ելույթ է ունեցել նաև ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ի՞նչ են Փաշինյանը և Ալիևը բանակցում մեր մեջքի հետևում»․ Աշոտյանը փաստաթուղթ է հրապարակել
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ արեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Երևանը հաստատում է ստացել, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության