Բայդենը բացառում է F-16 կործանիչների փոխանցումը Ուկրաինային

F-16
Ջո Բայդենը կրկին ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կաջակցի այնքան, որքան պետք է Ռուսաստանին հաղթելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս պահին բացառում է ամերիկյան F-16 կործանիչների փոխանցումը ուկրաինացիներին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է ABC հեռուստաալիքի հետ զրույցում:

«Ո՛չ, հիմա F-16-եր պետք չեն։ Մեր զինվորականների կարծիքով՝ այժմ F-16-եր տրամադրելու իմաստ չկա։ Ես այս պահին բացառում եմ դա», - նշել է Բայդենը։

ԱՄՆ-ն, ըստ նրա, Ուկրաինային տալիս է այն, ինչի կարիքն իսկապես կա։
«Զելենսկուն անհրաժեշտ են տանկեր, հրետանի, ՀՕՊ և HIMARS (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ. խմբ.)։ Կան բաներ, որոնց կարիքը նա հիմա ունի և որոնք մենք ուղարկում ենք նրան, որպեսզի կարողանա հաջողության հասնել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։