Ամեն ինչ կորոշվի թայ–բրեյքում. Արոնյանն ու Գուկեշը WR Chess Masters–ում ոչ–ոքի են խաղացել

Լևոն Արոնյան
Գրոսմայստերները 5.5–ական միավորով կիսում են առաջին տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում WR Chess Masters մրցաշարի առաջատարներ, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը (ԱՄՆ) և հնդիկ Դոմարաջու Գուկեշը վերջին տուրում ոչ–ոքի են խաղացել։ Նրանք 18 քայլ են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք WR Chess Masters–ի Twitter-ի էջից։
Գրոսմայստերները 5.5–ական միավորով կիսում են առաջին տեղը։
«Ամեն ինչ կորոշվի թայ–բրեյքում։ Հարցն այն է` արդյոք նրանց կմիանա՞ Յան Նեպոմյանշչին։ Դրա համար վերջինս պետք է գերազանցի Վինսենթ Քեյմերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Արոնյանը Գերմանիայի մրցաշարում տարիքով ամենամեծ մասնակիցն է, իսկ Գուկեշը` ամենաերիտասարդը։
Հիշեցնենք` Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներ: WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։
Աշխարհի գավաթ. հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչում է