Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում. Արխիվային լուսանկար
ԵՄ հատուկ ներկայացուցիչի առաջին կանգառը Երևանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս։
Հերթական այցի մասին նա հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Այս անգամ Կլաարն այցը սկսում է Երևանից:
«Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով»,–գրել է նա։
Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին։ Նա հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։