ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպել են։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ»,– նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Կլաարն այսօր է ժամանել Երևան։ Նա առաջիկայում լինելու է մեր տարածաշրջանում։ Հայտնել է, որ մտադիր է խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով։