Սմարթֆոն պահելու համար մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ

ՊՆ ՌՈ–ն զինծառայողներին հորդորում է արգելված իրեր չպահել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Սմարթ հեռախոսներ օգտագործելու, զինվորական ծառայության առօրյայից համացանցում լուսանկարներ տեղադրելու համար մի շարք ժամկետային և պայմանագրային զինծառայողներ տեղափոխվել են ՌՈ բաժիններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Հայտնաբերված սմարթֆոնները
ԶՈւ–ում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ՌՈ–ն նաև կոչ է անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ, արգելված իրեր չփոխանցել զինվորներին:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոնները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:
Զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել