Օլաֆ Շոլցն ու Էմանուել Մակրոնը Զելենսկուն կոչ են արել բանակցություններ սկսել Մոսկվայի հետ

Երեք երկրների առաջնորդները հանդիպել են Փարիզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել Վլադիմիր Զելենսկուն բանակցություններ սկսել Մոսկվայի հետ: Տեղեկությունը հայտնումէ Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել են, որ նրան հարկավոր է խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, երբ այդ երեք առաջնորդները Փարիզում հանդիպել են այս ամիս՝ մի փոքր ավելի վաղ», - նշում է հրատարակությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունը կցանկանար փետրվարի վերջին խաղաղ գագաթնաժողով անցկացնել ՄԱԿ-ի հարթակում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` որպես հնարավոր միջնորդ: Գուտերեշի գրասենյակում նշել են, որ նա պատրաստ է միջնորդությանը միայն բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առայժմ Ուկրաինայի խաղաղ ծրագիր չկա, և այն ծրագիրը, որը հաշվի չի առնում Ռուսաստանի Դաշնության տարածքն ու դրա նոր տարածաշրջանների հետ կապված այսօրվա իրողությունները, չի կարող խաղաղ լինել:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։