Մամիկոն Ղարիբյանը դարձել է Kragero Resort Chess Blitz մրցաշարի արծաթե մեդալակիր

Էմին Օհանյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը Նորվեգիայում անցկացվող շախմատի «Kragero Resort Chess Blitz 2023» կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
WR Chess Masters․ Լևոն Արոնյանի ու Ուեսլի Սոյի խաղն ավարտվել է ոչ–ոքի արդյունքով
Էմին Օհանյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վոլոդյա Թորոսյանն էլ վաստակել է 3 միավոր և արժանացել հատուկ մրցանակի՝ նախատեսված 1400-ից ցածր կայծակնային վարկանիշ ունեցողների համար: