Հայ մարմնամարզիկներից 3-ն անցել են աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Վահագն Դավթյան
Հարություն Մերդինյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Կոտբուս քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի հավաքականը հաջող արդյունք է ցույց տվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և դուրս եկել եզրափակիչ։ Խաչիկյանը 3-րդ տեղն է զբաղեցրել, Ավետիսյանը` 5-րդ, իսկ Դավթյանը` 6-րդ։
Երեկ պայքարի է դուրս եկել մարմնամարզիկներից Հարություն Մերդինյանը, որը որակավորման փուլը չի հաղթահարել։ Նա զբաղեցրել է 9-րդ տեղը և լքել պայքարը։
Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը պայքարի մեջ կմտնի փետրվարի 24-ին:
Մարմնամարզիկները համապատասխան միավորներ շահելու դեպքում կստանան աշնանը Բելգիայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Ի դեպ, Բելգիայում մասնակիցները կվիճարկեն նաև Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 5-ը` Դոհայում։ Մարտին Բաքվում նախատեսված մրցաշարը հայ մարմնամարզիկները բաց են թողնելու, իսկ ապրիլի 27-30-ը հանդես են գալու Կահիրեում։
Երևանում Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր կկառուցվի