Հայ գեղասահորդուհին Challenge Cup 2023– ում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

Սոֆի Կարապետյանը մրցել է 15 մարզիկների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Գեղասահքի դպրոցի սան Սոֆի Կարապետյանը Նիդեռլանդներում անցկացվող Challenge Cup 2023 մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է գեղասահքի ֆեդերացիան։
Սոֆի Կարապետյանը մրցել է 15 մարզիկների հետ տարբեր երկրներից։ Նրա մարզիչն է Գեղամ Վարդանյանը։
Նշենք, որ այս տարվա հունվարի վերջին Իտալիայի գեղասահքի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սեմյոն Դանիլյանցը, զբաղեցրել էր 4–րդ մրցանակային հորիզոնականը։