«Ես քո զինվորն եմ, հայրենիք» օլիմպիադայում հաղթած զինվորները 7 օրով տուն կգնան

Շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադայի 2 անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 12 մասնակից՝ 6 ժամկետային զինծառայող, 6 աշակերտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ես քո զինվորն եմ, հայրենիք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ես քո զինվորն եմ, հայրենիք» օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը
2 անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 12 մասնակից՝ 6 ժամկետային զինծառայող, 6 աշակերտ:
«Զինվորները պարգևատրվել են ՊՆ պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, իսկ անվանակարգերում 1-ին մրցանակային տեղերը զբաղեցրած զինվորներին հատկացվել է նաև 7-օրյա լրացուցիչ արձակուրդ»,– ասված է հաղորդագրությունում:
Արժեքավոր նվերներ են ստացել նաև աշակերտները:
«Ես քո զինվորն եմ, հայրենիք» օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը
Ի թիվս այլ հրավիրվածների, միջոցառմանը մասնակցել են նաև մրցանակային տեղեր զբաղեցրած զինվորների և աշակերտների ուսուցիչները:
«Ես քո զինվորն եմ, հայրենիք» օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը