ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ԵՄ-ն չունի որևէ տվյալ, որը կհաստատի Չինաստանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլյա Մասրալին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանի կողմից Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու հստակ ապացույցներ մենք չունենք, բայց Չինաստանին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսորին ցանկացած ռազմական աջակցություն ցուցաբերելուց»,-ասել է նա:
Ավելի ուշ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության մարտադաշտին անընդհատ սպառազինություն է մատակարարում ԱՄՆ-ն, այլ ոչ թե Չինաստանը, և որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի ապատեղեկատվություն տարածելն ու պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելը։
Միևնույն ժամանակ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Արևմուտքին մեղադրել է սպառազինությունների մատակարարման հարցում երկակի ստանդարտների մեջ, քանի որ Արևմուտքն ինքը զինում է Ուկրաինային։