ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողները կպարգևատրվեն աշխատավարձի 15 տոկոսի չափով։ Կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Ազգային ժողովի աշխատակազմի 2023 թվականի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով»,–նշված է կարգադրությունում:
Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական էր տվել պատգամավորների օգնականների պարգևավճար չստանալու վերաբերյալ բարձրացված աղմուկից հետո։