Այրում քաղաքի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Այրում քաղաքի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել
Բժիշկները տուժած վարորդների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «VAZ-2121» և «Honda Insight» ավտոմեքաները, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ ՃՏՊ–ի հետևանքով կան տուժածներ։
Այրում քաղաքի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից»,–փոխանցում են ՆԳՆ–ից։
Մեքենաների վարորդներ Շ. Ս․-ն և Գ. Կ․-ն հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Այրում քաղաքի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել