ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. WR Chess Masters մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ–ի դրոշի ներքո, սև ֆիգուրներով ոչ–ոքիով է ավարտել խաղը Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ։ Գրոսմայստերները համաձայնության են եկել 35-րդ քայլին։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։ Արոնյանը 4,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը 3,5-ական միավորով կիսում են երկրորդ տեղը։
Այս տուրում Գուկեշը սպիտակներով ոչ–ոքի է խաղացել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
WR Chess Masters-ի ավարտին մնացել է 3 տուր։
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։