ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով և Խաչի լեռնանցքով երթևեկությունը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա խոսքով` անցակետն ու լեռնանցքը բաց են նշված տիպի տրանսպորտային միջոցների համար երկու ուղղություններով էլ։ Բեռնատարների անցումն առայժմ արգելված է։
Հիշեցնենք, որ սա ներկայում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։