Տուգանվել են «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունները

Կաթնամթերք
Ընկերությունները բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր են իրացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերություններին։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունների արտադրած` բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։
84 հարկ վճարող տուգանվել են ՀԴՄ կանոնները խախտելու համար. նրանց մեջ հայտնի անուններ կան