ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան` Երևանի ժամանակով 4։37-ին, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Գրում է Sputnik Տաջիկստանը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։
Միևնույն ժամանակ, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտարարում է 6,8 մագնիտուդի մասին և որպես էպիկենտրոն նշում Մուրգաբից 66 կմ հեռավորության վրա գտնվող կետը, որտեղ ապրում է գրեթե 11 հազար մարդ:
Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաև Ալմաթիում։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ են եղել։
Ըստ տեղեկատվության` առաջին ցնցումներից հետո եղել է ևս 3 հետցնցում ՝ 5,5, 6 և 6,3 մագնիտուդով:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։